ՎՈՒԱՄ-ը մտադիր է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում կրկին ընդգրկել «սառեցված» հակամարտությունների մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «սառեցված հակամարտությունների» շուրջ քննարկումներ անցկացնելու համար, բանակցություններ են տարվում օրակարգում բանաձեւի նախագիծը ընդգրկելու համար` ներկայացված ՎՈՒԱՄ-ի կողմից: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՄԱԿ-ում Արդբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Ագշին Մեխտիեւը: Նա ընդգծել է, որ ՎՈՒԱՄ անդամ-պետությունների կողմից ներկայացված բանաձեւը անպայման կներկայացվի քննարկման, եւ որեւէ երկիր չի կարողանա խոչընդոտել դրան:



Մեխտիեւը նշել է, որ քննարկումների ավարտից հետո կճշտվի բանաձեւի ընդգրկման օրը: «Բանաձեւում ենթադրվում է «սառեցված հակամարտություններից» տուժող երկրների տարածքային ամբողջականության հաստատում»,- հավելել է ներկայացուցիչը ՄԱԿ-ում:



Նրա խոսքերով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զեկույց կպատրաստի մարտին ընդունված բանաձեւի մասին` «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում». «Ներկա դրությամբ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Երբ զեկույցը պատրաստ լինի, այն կքննարկվի Գլխավոր վեհաժողովում», հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:



2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---