Ամենաթանկ Samsung Galaxy S10-ը կարժենա 1600 եվրո22 հունվարի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Համացանցում նոր մանրամասներ են հայտնվել Samsung Galaxy S10-ի շարքի առաջատար սմարթֆոնների թողարկման մասին, որոնք դեռևս պաշտոնապես չեն ներկայացվել արտադրողի կողմից: Եվրոպայում սմարթֆոնները կթողարկվեն հետևյալ գույներով. Galaxy S10 Lite-ը՝ սև, սպիտակ, դեղին և կանաչ, Galaxy S10-ը՝ սև, սպիտակ և կանաչ, Galaxy S10+ -ը՝ սև, սպիտակ, կանաչ և երկու հատուկ տարբերակով, բայց ոչ կերամիկական կորպուսով, գրում է Ferra.ru-ն իտալական TuttoAndroid ռեսուրսի վրա հղումով: Գները հետևյալն են լինելու. Galaxy S10 Lite 6+128 ԳԲ՝ 780 եվրո, Galaxy S10 6+128 ԳԲ՝ 930 եվրո, Galaxy S10 8+512 ԳԲ՝ 1180 եվրո, Galaxy S10+ 6+128 ԳԲ՝ 1050 եվրո, Galaxy S10+ 8+512 ԳԲ՝ 1300 եվրո: Իսկ ամենաթանկ մոդելրը՝ Galaxy S10+ 12 ԳԲ-ն կարժենա 1600 եվրո: Samsung-ն արդեն հայտարարել է Galaxy S10 առաջատար սմարթֆոնների ներկայացման օրը: Դա տեղի կունենա Unpacked միջոցառման շրջանակում, որը կայանալու է 2019-ի փետրվարի 20-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |