ԱՄՆ Կոնգրեսն արգելել է նախագահին գումար ծախսել ՆԱՏՕ-ից դուրս գալու համար23 հունվարի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որով երկրի նախագահին արգելվում է բյուջետային միջոցներ ծախսել ՆԱՏՕ-ից երկիրը դուրս բերելու համար: Փաստաթուղթն ընդունվել է 357 կողմ ձայնով, դեմ է արտահայտվել միայն 22-ը: «Ինչ-որ իմաստով սա խենթություն է, որ ստիպված ենք դա անել»,-խոստովանել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոմ Մալինովսկին, որը ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականն է, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Կոնգրեսականներին մտահոգում է ԱՄՆ նախագահ Թրամփի տրամադրվածությունը ՆԱՏՕ-ի հարցում: The New York Times-ը գրել էր, որ 2018-ին Թրամփը մի քանի անգամ ասել է իր խորհրդականներին, որ մտադիր է դուրս գալ ՆԱՏՕ-ից: «Ես լուրջ եմ վերաբերվում ԱՄՆ նախագահին: Նա չէր թաքցնում իր քամահրանքը ՆԱՏՕ-ի հանդեպ և դաշինքից դուրս գալու հարցը քննարկելու պատրաստակամությունը»,-ասել է դեմոկրատը: «Այս օրինագիծը...հասկացնել է տալիս, որ ԱՄՆ Կոնգրեսը նախկինի պես հավատում է ՆԱՏՕ-ի առաքելությանը և կկանխի դաշինքից ԱՄՆ միակողմանի դուրս գալու բոլոր ջանքերը»,-ասել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթեն Հոյերը: ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Թրամփը քննադատել է գործընկերներին ծախսերի ցածր ֆինանսավորման համար՝ կոչ անելով բարձրանել այն մինչև ՀՆԱ 2 տոկոսը: Այն ժամանակ որոշ լրատվամիջոցներ հայտնեցին, որ Թրամփը սպառնացել է դուրս գալ ՆԱՏՕ-ից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |