Մխիթարյանը չի մասնակցի ՄՅՈւ հետ հանդիպմանը24 հունվարի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ՄՅՈւ հետ առաջիկա խաղին: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, հայտնում է football.london-ը: Հունվարի 25-ին «Արսենալն» իր դաշտում խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում: Մարզիչը ասել է, որ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել հանդիպմանը, քանի որ դեռ լիովին չի վերականգնվել ոտքի վնասվածքից հետո: Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի: Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու մարզադաշտ»: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո կարող է մարզադաշտ վերադառնալ հունվարի 25-ին՝ իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ: Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |