Աշոտյանը Մխիթար Հայրապետյանին պատմել է «Եվրանեստթի» աշխատանքի և ներքին խոհանոցի մասին

Աշոտյանը Մխիթար Հայրապետյանին պատմել է «Եվրանեստթի» աշխատանքի և ներքին խոհանոցի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, «Եվրանեսթի» վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը և «Եվրանեսթում» հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հանդիպել են և քննարկել կառույցի աշխատանքը:

Հանդիպման մասին տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է Արմեն Աշոտյանը՝ «ի պատասխան լրագրողների հարցերին և հաշվի առնելիվ առաջացած աժիոտաժը»:

Անդրադառնալով հանդիպմանը՝ Աշոտյանը գրել է.«Այսօր իրոք հանդիպել եմ «Եվրանեսթում» հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։

Հասկանում եմ ոմանց տարակուսանքը ու ցավով նշում, որ նախկինների եւ ներկաների միջեւ նման աշխատանքային շփումները դեռ բացառություն են, թեպետ՝ կենսական անհրաժեշտություն երկրի շահերի տեսակետից»։

Աշոտյանը ողջունել է Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությունը և շեշտել, որ «ինքը նույնպես ճիշտ է վարվել»։

«Մանրամասն պատմել եմ աշխատանքի, նվաճումների, խնդիրների և կառույցի ներքին խոհանոցի մասին։Պետություն ներկայացնելը պատիվ է, պետության շահեր պաշտպանելը՝ ծառայություն, պետություն սիրելը՝ աշխարհայացք։

Հաջողություն եմ մաղթում Ազգային Ժողովի նոր պատվիրակությանը, ապագայում եւս պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում աջակցել երկու հայկական պետությունների շահերի պաշտպանությանը արտերկրում, ինչպես նաև շարունակելու եմ հետևել և հարկ եղած դեպքում՝ քննադատել իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում, որը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընտրվել է Եվրանեսթում (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում) ԱԺ պատվիրակության կազմը:Պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---