Վարչապետը նախագահին է ներկայացրել Մհեր Ենոքյանի ներման մասին իր դիրքորոշումը

Վարչապետը նախագահին է ներկայացրել Մհեր Ենոքյանի ներման մասին իր դիրքորոշումը

PanARMENIAN.Net - 1996 թվականի հուլիսին Երևանի բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին Aysor.am-ի փոխնացմամբ հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետն օրենքով սահամանված կարգով Մ.Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության նախագահին», - նշված է պատասխանում:

Հիշեցնենք, որ 1996 թվականին սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ավելի վաղ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հանդիպել իր հետ:

Ընթերցեք նաև՝ «Նախագահը Ենոքյանին ներելու միջնորդություն չի ստացել. Ինչպես են ՀՀ-ում ներում շնորհում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---