Հայրապետյան. Եվրանեսթում ՀՀ պատվիրակությունն իր առջև կառուցողական լինելու խնդիր է դրել

Հայրապետյան. Եվրանեսթում ՀՀ պատվիրակությունն իր առջև կառուցողական լինելու խնդիր է դրել

PanARMENIAN.Net - Եվրանեսթում ՀՀ պատվիրակությունն իր առջև խնդիր է դրել լինել չափազանց կառուցողական: Այդ մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ ամփոփելով Բրյուսելում «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ)» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության առաջին այցը:

Հայրապետյանն ընդգծել է, որ մինչև վեհաժողովին մասնակցելը պատվիրակությունը քննարկել է, թե ինչ հարցեր է հայկական կողմը կարևորում բարձրաձայնելու համար։ Հայրապետյանը նկատել է, որ հայկական պատվիրակությունը կարևորում է վեհաժողովում կառուցողական աշխատանքը, հատկապես՝ ադրբեջանցի գործընկերների հետ, հայտնում է Aysor.am-ը։

«Եվրոպացի մեր գործընրեկրների մոտ պատվիրակությունից ստացած առաջին տպավորությունը շատ դրական էր»,- ասել է նա։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական հանրակրթական դպրոցներում հայատյացության սերմանմանը՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են եվրոպացի գործընկերները պատկերացնում երկու երկրների ժողովուդրներին խաղաղության նախապատրաստելը, եթե ադրբեջանակն դպրոցներում երեխաներին որպես հայատյաց են մեծացնում։

«Իմ գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին։ Ի պատիվ հայկական նախկին պատվիրակության՝ այս հարցը բազմիցս բարձրաձյնվել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ»,- ասել է նա։

Հայրապետյանը նաև նշել է, որ աշխատանքներից առաջ հանդիպել է 6-րդ գումարման ԱԺ-ում համանուն հայկական պատվիրակությունը ղեկավարած Արմեն Աշոտյանի հետ. «Ինքս եմ նախաձեռնել հանդիպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման ԱԺ-ում Եվրանեսթի պատվիրակությունը Արմեն Աշոտյանն էր ղեկավարում։ Խոսել ենք ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից և այն մասին, թե ինչ հնարավոր հակահայ բանաձևեր կարող ենք ակնկալել 2019թ.-ի աշնանը սպասվող լիագումար նիստին ու հնարավոր ինչ հակամեխանիզմներ հայկական պատվիրակությունը պետք է ձեռնարկի», - ասել է Հայրապետյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, «Եվրանեսթի» վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը և «Եվրանեսթում» հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հանդիպել են և քննարկել կառույցի աշխատանքը:Աշոտյանը ողջունել է Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությունը և շեշտել, որ «ինքը նույնպես ճիշտ է վարվել»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---