Մակեդոնիայի անվանափոխությունը սկսվել է12 փետրվարի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի միջև պայմանագրի համաձայն Մակեդոնիայի անվանափոխության գործընթացը մեկնարկել է: Առաջին հերթին կփոխվեն կառավարական շենքերի և սահմանային անցակետերի ցուցանակները: Հունաստանի խորհրդարանն ավելի վաղ կողմ էր քվեարկել Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, 300 հոգանոց խորհրդարանում «կողմ» է քվեարկել 153 պատգամավոր։ Ակնկալվում է, որ նախարարների կաբինետի շենքի առջև կբարձրացվի ՆԱՏՕ-ի դրոշը, գրում է ՌԻԱ Նովոստին: Այնուհետև Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները պետք է իրազեկեն անվանափոխության մասին ՄԱԿ քարտուղարությանը, անդամ և դիտորդ երկրներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին: Հունաստանը և Մակեդոնիան 2018-ի հունիսին պայմանագիր են ստորագրել, որով կարգավորվում է երկար տարիներ շարունակվող վեճը նախկին հարավսլավական հանրապետության անվան հետ կապված և բացում է Սկոպյեի ճանապարհը դեպի ՆԱՏՕ և ԵՄ։ Փաստաթղթի համաձայն, հանրապետությունը պետք է փոխի անունը և կոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»։ Պայմանագիրը հանրաքվեի դրվեց Մակեդոնիայում, որին, սակայն, մասնակցեց ընտրողների 37 տոկոսը: Քվեարկությանը մասնակցածների 91,5%-ը կողմ է արտահայտվել համաձայնագրին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |