Պատգամավորը՝ վարչապետին. Ձեզ այնքան եմ վստահում, որ եթե 1-տողանոց ծրագիր բերեիք՝ կողմ կքվեարկեի12 փետրվարի 2019 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ «իր վստահությունն այնքան մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ եթե ծրագրում մի նախադասություն էլ գրված լիներ, ինքը կողմ կքվեարկեր: «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորն արմատներ ունի, որ անգամ եթե Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախասադություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես կողմ կքվեարկեի այդ ծրագրին», - ասել է պատգամավորը: Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |