ՀՀ-ն և Կիպրոսը տեղեկություններ կփոխանակեն Մերձավոր Արևելքում դեպքերի մասին12 փետրվարի 2019 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Կիպրոսը տեղեկություններ կփոխանակեն Մերձավոր Արևելքում իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ տարածաշրջանում իրողությունները ստիպում են համագործակցել ռազմական տեղեկատվության ոլորտում: «Համագործակցության 13 միջոցառումը դարձավ 15, ստորագրվել է ևս 2 փաստաթուղթ, որոնցից մեկը տեղեկատվության փոխանակման վերաբերյալ՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ: Ես ներկայացրեցի Սիրիայում մեր հումանիտար խմբի տեղակայման բոլոր մանրամասները»,-ասել է ՊՆ ղեկավարը, հայտնում է Yerkir.am-ը: Նա հավելել է, որ մեկ այլ ուղղություն է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպումը: «Կիպրոսը ԵՄ-ի այն քիչ երկրներից է, որը պահպանում է նման համակարգը եւ ցանկանում է փորձ փոխանակել Հայաստանի հետ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կա համագործակցություն ռազմաօդային ուժերի, ՀՕՊ, մարտական պատրաստության ոլորտներում, վերջինը վերաբերում է հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը վստահ է՝ հումանիտար առաքելությամբ Սիրիա գործուղված հայկական խումբը հաջողելու է: «Հաշվի առնելով խաղաղության հիմնադրման գործում ունակությունները և այն արժեքները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, համոզված եմ, որ հաջողություն կունենա նաև Սիրիայում այս հումանիտար առաքելությամբ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նա: Սավաս Անգելիդիսը տեղեկացրել է, որ վերը նշված հարցում Հայաստանը և Կիպրոսը համագործակցելու են` տեղեկատվություն փոխանակելով: «Ինչ վերաբերում է տեղեկատվության փոխանակման հետ կապված միջոցառմանը, կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք կիրականացվեն մոտ ապագայում: Որևէ խնդիր այս հարցում չեմ տեսնում»,- ընդգծել է նա: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանում Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաև, որեթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |