ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ

PanARMENIAN.Net - Օրերս Երեւանում ավարտվել են հայ-ռուսական խորհրդատվություններ` նվիրված Լատինական Ամերիկայի խնդիրներին: Խորհրդատվությունները վարել են ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը եւ ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Մորոզովը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել ՌԴ ԱԳՆ մամլո եւ տեղեկատվության ծառայությունում, կողմերը մատնանշել են Լատինական Ամերիկայում հայ-ռուսական փոխգործակցության հիմնական ուղղությունները` հաշվի առնելով այս տարածաշրջանի մի շարք երկրներում բազմամարդ եւ ազդեցիկ հայկական Սփյուռքի առկայությունը: Քննարկվել են նաեւ եռակողմ համագործակցության հնարավորությունները Լատինական Ամերիկայի երկրների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---