Ալբանիայի մայրաքաղաքում ցույցեր են. Պահանջում են վարչապետի հրաժարականը

Ալբանիայի մայրաքաղաքում  ցույցեր են. Պահանջում են վարչապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականի պահանջով, հայտնում է միջազգային մամուլը:

Ցուցարարներն անկարգություններ են իրականացրել՝ շշեր և պայթուցիկներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ:

Բողոքի ցույցերի պատճառը կառավարության ղեկավարի՝ Ալբանիայի մայրաքաղաքի շրջակայքում արագընթաց մայրուղի կառուցելու մտադրությունն է, ինչի պատճառով ապամոնտաժման վտանգի տակ են հայտնվել բազմաթիվ տներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---