«Իմ քայլը». ՏԻՄ ընտրություններում իշխանական որոշ թեկնածուների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է18 փետրվարի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում իշխանական թեկնածուների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում ասել է խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: «Սա հենց այն մասին է խոսում, որ Հայաստանում իսկապես տեղի են ունեցել շատ կարևոր փոփոխություններ: Կարող են այնպիսի դեպքեր, երբ իշխանությունը կարող է պարտվել, և դա կարևոր ժողովրդավարության կարևոր ցուցիչ է»,- ասել է Կոնջորյանը: ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժը քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր չունի: «Եթե կուսակցությունը ցանկանար, բոլոր 24 համայնքում կարող էր թեկնածու առաջադրել, և, հավանաբար, այդ թեկնածուները կհաղթեին: Բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել»,- ասել է Նազարյանը: Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |