Ադրբեջանում Լապշինի դեմ 2 նոր քրգործ են հարուցել18 փետրվարի 2019 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցել: Այդ մասին բլոգերը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դեռևս մեկ ամիս առաջ այդ մասին իրեն զգուշացրել էին ռուսական «լուրջ» կազմակերպության ներկայացուցիչները, իսկ այժմ՝ արդեն պաշտոնապես Իսրայելի ԱԳՆ-ն: Լապշինին զգուշացրել են, որ Ադրբեջանի իշխանություններին սաստիկ զայրացրել է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Բաքվում Լապշինի դեմ մահափորձի վերաբերյալ բողոքը՝ ՌԴ-ից և Իսրայելից բժշկական եզրակացությունների հիման վրա: «Ես իբր 2 հոդված եմ «խախտել»՝ «ահաբեկչության բացահայտ կոչեր» (ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու կոչերի համար, որին ապօրինաբար բանտում են պահում) և Ադրբեջանի դեմ «բացահայատ կոչեր» (այնտեղ իմ հոդվածների երկար ցանկն է, որտեղ ես դատապարտում եմ Բաքվի իշխանություններին կոռուպցիայի և ապօրինությունների համար): Մոտ օրերս կարող է էլի ինչ-որ հոդվածներ հորինեն»,-ասվում է գրառման մեջ: Լապշինը հայտնել է նաև, որ մարտին կլինի Լիոնում, Ինտերպոլի կենտրոնակայանում, որտեղ խոսակցություն է լինելու Ադրբեջանի կողմից այլախոհների և ազատ մամուլի դեմ այդ կազմակերպության գործիքակազմի ապօրինի օգտագործման մասին: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |