Վրաստանում ուզում են արգելել չծառայածներին պետպաշտոն զբաղեցնել

Վրաստանում ուզում են արգելել չծառայածներին պետպաշտոն զբաղեցնել

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունն օրինագիծ է նախապատրաստել, որի համաձայն կարգելվի պետական ծառայության ընդունել այն տղամարդկանց, որոնք չեն ծառայել բանակում: Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ տվյալ նախաձեռնությունն ուղղված է «զորակոչի և զորահավաքի կատարելագործմանը»:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինն իր հերթին ասել է, որ նման օրենքը չի նպաստի վրացական բանակի մարտունակության բարձրացմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Դա շատ վատ գաղափար է, քանի որ Վրաստանում կաճի գործազրկությունը: Եթե խորհրդարանը հաստատի օրինագիծը, այդ փոփոխությունները բոլորովին չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, սակայն մեծ վնաս կհասցվի պետական հաստատություններին»,-ասել է Շաշկինը:

Նախկին նախարարը հիշեցրել է, որ 2013-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, սակայն վերջերս հրաժարվեց այդ ռազմական դոկտրինից, չկարողանալով կատարել դրված նպատակը, և կրկին անցել է պարտադիր ժամկետային ծառայության և պահուստային ռեզերվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---