«Ռեալը» ամռանը կարող է հրաժեշտ տալ Գարեթ Բեյլին21 փետրվարի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժեշտ տալ Գարեթ Բեյլին արդեն 2019-ի ամռանը: Ուելսի հավաքականի 29-ամյա հարձակվողը չի դիմանում մադրիդյան ակումբում առկա մրցակցությանը, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով: Ակումբի գործող մարզիչ Սանտյագո Սոլարին գերադասում է Բեյլի դիրքում տեսնել 18-ամյա բրազիլացի Վինիսիուս Ջունիորին կամ իսպանացի Լուկաս Վասկեսին: «Ռեալում» մտածում են առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բեյլին վաճառելու մասին: Հնարավոր է, ֆւոտբոլիստը դառնա կիսապաշտպաններ Էդեն Ազարի և Քրիստիան Էրիքսոնի տրանսֆերի գործարքի մի մասը: Ընթացիկ խաղաշրջանում Բեյլը 12 գոլի հեղինակ է դարձել 30 հանդիպման ընթացքում: Սակայն հունվարի 27-ից, խաղադաշտ վերադառնալով վնասվածքից հետո, նա ընդամենը 2 անգամ է ընդգրկվել «Ռեալի» մեկնարկային կազմում: Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013-ին «Տոտենհեմից»: 2019-ի փետրվարի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը մոտ 50 մլն եվրո է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |