Տոնոյան. Ռուսական ներկայությունը կարևոր զսպող գործոն է տարածաշրջանում

Տոնոյան. Ռուսական ներկայությունը կարևոր զսպող գործոն է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու իր բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստվածությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ:

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է հանդիսանում ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայնունությանը», - ասել է Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Այս կոնտեքտում Տոնոյանը կարևորել է երկկողմանի միջպետական համաձայնագրերի կյանքի կոչումը՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական պաշտպանական համակարգ ստեղծելուն և ՀՀ-ՌԴ Զինված ուժերի միասնական զորախմբին:

Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ հայտարարել էր, որՀայաստանը կարող է սպառազինության նոր վարկ ստանալ Ռուսաստանից, երբ ավարտին կհասցվի 100 մլն դոլարի ընթացիկ համաձայնագիրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---