Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության չեն եկել

Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության չեն եկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Վիետնամում կայացած բանակցություններում համաձայնության չեն եկել: Այդ մասին հայտնել է Թրամփը մամուլի ասուլիսում:

Երկու երկրների նախագահները քննարկել են ապամիջուկայնացման և Հյուսիսային Կորաեյի տնտեսական զարգացման տարբերկաները: ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկու կողմերի թիմերն ակնկալում են շարունակել բանակցություններն ապագայում: Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը, Թրամփն «արդյունավետ է» համարում բանակցությունները, գրում է Deutsche Welle-ն:

«Նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, բայց մենք չենք կարող գնալ դրան»,-ասել է Թրամփը: Ըստ նրա, Կիմ Չեն Ինն առաջարկել է ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտը բոլոր պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Իսկ ամերիկյան կողմը պահանջել է բոլոր միջուկային օբյեկտների ապամոնտաժում:

Թրամփը նշել է նաև, որ նույնիսկ առանց համաձայնության Հյուսիսային Կորեայի առաջանորդը խոստացել է չշարունակել միջուկային փորձարկումները:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երկկողմ համաձայնագիրն արդեն պատրաստ էր ստորագրման, սակայն, կողմերը որոշել են հրաժարվել դրանից:

Թրամփը հայտնել է նաև, որ հաջորդ գագաթնաժողովի անցկացմանն անդրադարձ չի եղել:

Գագաթնաժողովն ավարտվել է նախատեսվածից մի քանի ժամ շուտ, առանց համատեղ հայտարարության հրապարակման: Երկու նախագահների համատեղ ճաշկերույթը չեղարկվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---