Փաշինյանը պետության անունից ներողություն է խնդրել Մարտի 1-ի համար (վիդեո)

Փաշինյանը պետության անունից ներողություն է խնդրել Մարտի 1-ի համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ուղերձ է հղել:

Նա մասնավորապես ասել է, որ ուղիղ 11 տարի առաջ ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում արյուն է հեղվել օրվա իշխանությունների կողմից՝ խաղաղ ցուցարարների նկատամամբ ապօրինի ուժի գործադրման հետևանքով, ինչի արդյունքում 10 հոգի զոհվել է:

«Այդ իրադարձություններից 11 տարի անց չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ: Հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցված ուժի, խմբի, անհատի դեմ: Այդ բռնությունների և ապօրինությունների հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը», - ասել է Փաշինյանը:

Նա ասել է, որ Մարտի 1-ի 10 զոհերը, միայն սպանվածները չեն, «զոհ է նաև իր իրավունքի համար պայքարած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի»:

«Որովհետև մարդասպանը, ասենք օրինակ, Դավիթ Պետրոսյանի (Մարտի 1-ին սպանված ՀՀ քաղաքացի՝ խմբ.) ուղղությամբ կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պոտրոսյանն է, մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանի վրա, բայց հաստատ իմացել է, որ կրակում է ՀՀ քաղաքացու վրա, հետևաբար Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրքանչյուրի ուղղությամբ արձակված կրակոց էր », -ասել է Փաշինյանը:

Մարտի 1-ի դեպքերից 11 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

Մարտի 1-ի իրադարձություններից 10 տարի անց` 2018 թվականին, գործը վերաբացվել է. առաջին անգամ ի հայտ եկան մեղադրյալներ: Նրանց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---