Վենեսուելայում էլէներգիայի մատակարարումն ամբողջովին վերականգնվել է

Վենեսուելայում էլէներգիայի մատակարարումն ամբողջովին վերականգնվել է

PanARMENIAN.Net - Վենեսուելայի կառավարությունը հայտնել է, որ գրեթե մեկ շաբաթ տևած բլեքաութը երկրում հաղթահարվել է՝ էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

«Այսօր 100%-ով վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,-հայտարարել է փոխնախագահ և կապի ու տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը պետական հեռուստատեսության եթերում:

Միաժամանակ, նա կոչ է արել բնակչությանը տնտեսել այն և խոստովանել է, որ որոշ բնակավայրերում դեռ կան խնդիրներ՝ տրանսֆորմատորների պայթյունների պատճառով: Ըստ նրա, մարտի 14-ից վերականգնվում է աշխատանքային գործունեությունը երկրում, դասերը դպրոցներում կսկսվեն մեկ օր անց, գրում է Deutsche Welle-ն:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դեռևս մարտի 12-ին հայտարարել էր ԱՄՆ հետ էլեկտրականության համար պայքարում հաղթանակի մասին: Մադուրոն և նրա կողմնակիցները ԱՄՆ-ին էին մեղադրում բլեքաութի համար:

Մինչդեռ Վենեսուելայի ընդդիմությունn էներգետիկ աղետի հիմնական հիմքը համարում է կոռուպցիան, սարքավորումների մաշվածությունն ու էլեկտրակայանների տեխնիկական ստուգումների բացակայությունը: Ըստ ընդդիմության, էներգետիկ կոլապսի անմիջական պատճառը թփուտների բռնկումն է եղել էլեկտրականության բարձրավոլտ գծերի հարևանությամբ, որի հետևանքով անջատվել են էլեկտրականության 80 տոկոսն արտադրող Գուրի էլեկտրակայանի տուրբինները:

Էլեկտրաէներգիայի տևական բացակայությունը Վենեսուելայում հանգեցրել էր մի շարք քաղաքների ջրամատակարարման խափանումների: Խմելու ջրի պակասի պատճառով երկրի բնակիչներից շատերը ստիպված են գետերի ու այլ ջրամբարների աղտոտված ջուրն օգտագործել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---