Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ Կարեն Ղազարյանի ճակատագիրն է քննարկել19 մարտի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիի հետ քննարկել է 2018թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին առնչվող հարցեր: Տոնոյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին Հայաստանում Զուրաբ Բուրդուլիի առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում: Կողմերը կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը վերջինիս կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես էր եկել մեկնաբանությամբ Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման «վճռի» կայացման առնչությամբ՝ հայտարարելով, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ: Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Ավելի վաղ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |