«Գահերի խաղի» ավարտին ընդառաջ աշխարհում 6 երկաթե գահ են պահել

«Գահերի խաղի» ավարտին ընդառաջ աշխարհում 6 երկաթե գահ են պահել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի մեկնարկին ընդառաջ HBO ալիքը #ForTheThrone («գահի համար») քվեսթ է նախաձեռնել ֆիլմաշարի երկրպագուների համար: Մրցույթի հաղթողները երկաթե գահ կստանան: Մրցույթի մասին տեղեկությունը հրապարակվել է Twitter-ի ընկերության աքաունթում:

Կազմակերպիչներն աշխարհում 6 գահ են թաքցրել և թայմեր միացրել փրոմոկայքում: Game of Thrones-ի YouTube-ի ալիքում ուղիղ հեռարձակում է անտառից, որտեղ գտնվում է առաջին թագավորական աթոռը: Երբ ինչ-որ մեկը կհայտնի գահը գտնելու մասին կամ ժամանակը կսպառվի, կայքում տեղեկություն կհայտնվի մյուս գահի տեղակայման վայրի մասին, գրում է Lenta.ru-ն:

Մարտի 5-ին համացանցում հայտնվել է «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի թրեյլերը: Ֆիլմաշարի վերջին մասը կմեկնարկի 2019-ի ապրիլի 14-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---