Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան20 մարտի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը: Նա Սահմանադրության վրա երդվել է հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին: Երդման արարողությունից հետո Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրատ Մամին հայտարարել է նախագահի լիազրությունները Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից Սենատի ղեկավար Կասիմ Ժոմարտ Տոկաևին անցնելու մասին, հայտնում է Sputnik Ղազախստանը: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Տոկաևն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ Ղազախստանի առաջին նախագահի պատվին: Ըստ Սահմանադրության, Տոկաևը կղեկավարի երկիրը մինչև Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների ժամկետի ավարտը, որը ղեկավարել է երկիրը 30 տարի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում:«Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները: Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |