Իրաքում լաստանավի վթարից զոհվածները 90-ից ավելի են22 մարտի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Իրաքում Տիգրիս գետի վրա լաստանավի վթարից առնվազն 93 մարդ է զոհվել: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին եռօրյա ազգային սուգ է հայտարարել: Ուզևորատար լաստանավը շրջվել է Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու մարտի 21-ին: Ըստ Մահդիի, որը ժամանել էր ողբերգության վայր, 55 մարդու հաջողվել է փրկել, գրում է Deutsche Welle-ն «Ռուդաու» ալիքի վրա հղումով: Հավանաբար, ողբերգության պատճառ է դարձել փոխադրամիջոցի գերբեռնվածությունը, նշում է AFP-ն: Լաստանավի վրա մոտ 100 մարդ կար, հիմնականում ընտանիքներ երեխաների հետ: Շատերը մեկնում էին նշելու Նովրուզը: Մոսուլը 3 տարի եղել է ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ: Քաղաքն ազատագրվել է 2017-ի հուլիսին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |