ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Մարի Յովանովիչի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Մարի Յովանովիչի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, որոշ սենատորներ «դժգոհ էին», քանի որ Յովանովիչը ժխտում է «ցեղասպանություն» տերմինի կիրառումը Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանությունների հարցում:



Հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում անցան լսումներ, նվիրված Մարի Յովանովիչի նշանակման հարցին ՀՀ-ում դեսպանի պաշտոնում: Լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը երկու անգամ վետո դրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը վրա Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով, մանրամասն հարցաքննեց Յովանովիչին նրա դիրքորոշոման մասին այդ պատմական փաստի վերեբարյալ, ներկայացնելով Ցեղասպանության շրջանի (1915թ) Պետդեպարտամենտի փաստաթղթերը եւ համեմատելով դրանք նրա հայտարարությունների հետ:



«ԱՄՆ-ի կառավարությունն ու ես ճանաչում ենք զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ 1,5 մլն հայերի արտագաղթի փաստը Օսմանյան կայսրությունում: Միացյալ Նահանգները ճանաչում են այդ իրադարձությունները որպես 20-րդ դարի մեծագույն ողբերգություն, Մեծ եղեռն կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է ամեն տարի ապրիլի 24-ին երկրի նախագահը հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն է հայտնում հայերի հետ Հիշատակի այդ օրը»,-լսումներում հայտարարել է Մարի Յովանովիչը:



Յովանովիչի թեկնածությունը Սպիտակ տունն առաջադրեց 2008թ հունվարին: 2006թ. աշնանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց դիվանագիտական ծառայությունից Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---