Մաքգրեգորը հայտարարել է MMA-ում կարիերան ավարտելու մասին

Մաքգրեգորը հայտարարել է MMA-ում  կարիերան ավարտելու մասին

PanARMENIAN.Net - Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է խառը մարտարվեստներում (MMA) կարիերան ավարտելու մասին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ում:

Իր ուղերձում նա հաջողություն է մաղթել այդ մարզաձևի մարզիկներին: «Այժմ ես միանում եմ ելույթներն ավարտած նախկին գործընկերներիս»,-գրել է նա:

Թե որն է կարիերան ավարտելու պատճառը, նա չի գրել, հայտնում է «Վեդոմոստին»:

2018-ի աշնանը Քոնոր Մաքգրեգորը պարտվեց դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին թեթև քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսի համար պայքարում: Մենամարտից հետո կողմերի միջև ծեծկռտուք եղավ, երկուսն էլ որակազրկվեցին:

Ինչպես գրում է Championat.com-ը, Մաքգրեգորի որակազրկման ժամկետը լրանում էր 2019-ի ապրիլին: 2019-ին նա մտադիր էր մենամարտել ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ, սակայն վերջինիս հայտագրեցին մեկ այլ մարտիկի հետ մենամարտի համար, գրում է MMA Fighting-ը:

UFC առաջնության առաջին տիտղոսը Մաքգրեգորը նվաճել է 2015-ին: Նա առաջինն էր պատմության մեջ, որը 2 տիտղոսի արժանացավ տարբեր քաշային կարգերում միաժամանակ: Սակայն, 2017-ի նոյեմբերի 27-ին հայտարարվեց, որ իռլանդացին զրկվել է UFC չեմպիոնի կոչումից կիսաթեթև քաշում՝ զիջելով այն բրազիլացի Ժոզե Ալդոյին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---