ԶԼՄ. Սիրիան խնդրել է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել Գոլանի բարձունքների հարցով

ԶԼՄ. Սիրիան խնդրել է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել Գոլանի բարձունքների հարցով

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելուց հետո Սիրիան խնդրել է շտապ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել այդ հարցով: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը Նյու Յորքում դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Նիստի ամսաթիվը պետք է նշանակի ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան, հայտնում է Deutsche welle-ն:

Թրամփի հայտարարությունից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր, որ, իր տեսակետից, Գոլանի բարձունքների իրավական կարգավիճակի շուրջ իրավիճակում ոչինչ չի փոխվում: ԱԽ անդամ եվրոպական երկրները հայտարարել են, որ նախկինի պես այդ տարածքը Սիրիայի տարածք են համարում:

Լիբանանի «Հեղբոլլահ» ծայրահեղական շարժման առաջնորդ Հասան Նասրալլան մարտի 26-ին կոչ է արել դիմադրել Վաշինգտոնի որոշմանը: Ըստ նրա, ԱՄՆ-ն այդ քայլով «իր քամահրանքն է հայտնել արաբական և մահմեդական աշխարհին» և էապես վնասել խաղաղ գործընթացին տարածաշրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---