ԼՀԿ-ն առաջարկում է կառավարության կառուցվածք, որտեղ վարչապետին ենթակա մարմիններ չեն լինի

ԼՀԿ-ն առաջարկում է կառավարության կառուցվածք, որտեղ վարչապետին ենթակա մարմիններ չեն լինի

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կառավարության այլընտրանքային տարբերակ, որով առաջարկվում է ունենալ14 նախարարութունև 3 փոխվարչապետ ունեցող համակարգ, որոնցում ներառված կլինեն բոլոր մարմինները:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ կառուցվածքային փոփոխությունն առաջարկել են ելնելով այն սկզբունքից, որ այդ փոփոխությունները պետք է վերացնեն սուպերվարչապետությունն ու պառլամենտը գործադիրի նկատմամբ ունենա վերահսկողություն, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին, կառավությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը կառավարության հիմնական կառուվածքի մեջ են ներառված: Դրանով լուծվում է խորհրդարանական վերահսկողության ու խորհրդարանական երկիր լինելու խնդիրը», - նշել է Մարուքյանը:

ԼՀԿ տարբերակով առաջարկվում է գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները պահպանել, Սփյուռքի նախարարի հանձնակատարի պարտականությունները վերապահել փոխվարչապետերից մեկին, ինչը թույլ կտա ապահովվել այդ մարմնի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, քանի որ փոխվարչապետը հաշվետու է խորհրդարանին:

«Մի երկրում որտեղ ՀՆԱ-ի 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, այդ երկրում գյուղատնտեսությամբ զբաղվող, այդ ոլորտը կանոնակարգող, ոլորտում ազատ մրցակցությունը ապահովող նախարարություն փակելը սխալ է: Գուցե շատ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում կարելի էր սա ազատ թողնել, բայց Հայաստանի պարագայում, մեզ համար ընդունելի չէր փաստարկը, թե նախկինում այն վատ է աշխատել, դե պարզ է, բայց հիմա կարելի է պահպանել նախարարությունն ու նորմալ աշխատել», - ասել է Մարուքյանը:

Ներկայացրած կառուցվածքով առաջարկվում է ԱԱԾ-ն դարձնել նախարարություն, իսկ ոստիկանությունը ԱԻՆ-ի հետ միավորել մեկ նախարարության մեջ՝ Ներքին գործերի նախարարություն անվան տակ: Առաջարկվում է նաև Արդարադատության նախարարությունը վերանվանել Իրավական հարցերի նախարարություն, իսկ ՊԵԿ-ը ներառել Ֆինանսների նախարարության մեջ:

Մարուքյանը նշել է, որ այսօր նախագիծն ուղարկվել է կառավարություն և քիչ ուշ այն ամբողջությամբ հասանելի կլինի էլեկտրոնային տարբերակով:

Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Խոսվում է մոտ 10,000 մարդ կրճատելու մասին: Մարզպետարաններում նախատեսվում է աշխատակազմերի մինչև 30 %-ը կրճատել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---