Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ԵՄ-ի արեւելաեվրոպական տարբերակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ԵՄ-ի արեւելաեվրոպական տարբերակը, որը կմիավորի ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի դեպուտատ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը: «Մենք այժմ առաջարկում ենք ձեւավորել միասնական տնտեսական տարածք, որպես մի արեւելաեվրոպական միություն, որին կանդամակցեն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան, Թուրքիան, Մոլդովան եւ մի շարք այլ երկրներ: Մենք պետք է միասնական տարածք ստեղծենք, Եվրամիության նմանությամբ, նույն մոդելով: Եվ հաջորդ քայլը պետք է դառնա ԵՄ-ի հետ միասնական տնտեսական դաշտի ձեւավորումը (տեղաշարժը առանց մուտքի արտոնագրերի) եւ այդպիսով երկու միություն կլիներ` Եվրամիություն ու Արեւելաեվրոպական միությունը եւ նրանք սերտորեն կմերձենային: Ամերիկացիները ջանում են դա թույլ չտալ, եւ գլխավոր հարվածները, որ նրանք հասցնում են Եվրոպային, Կոսովոն եւ Ուկրաինան են»,-ուկրաինական «Ստոլիչնիե նովոստի» թերթին տված հարցազրույցում ասել է նա: Ըստ Մարկովի, ԱՄՆ-ն հետխորհրդային տարածքում իրականացնում է «բաժանիր եւ տիրիր» սկզբունքը:



«Բաժանիր եւ տիրիր: Ահա սրանում է ամերիկացիների դիրքորոշման իմաստը` մեզ ցանկանում են բաժանել, ընդ որում արմատապես: Ոչ թե ուղղակի անկախ Ուկրաինա ստեղծել, այլ ուկրաինացիներին հակառուսների վերածել, իսկ Ուկրաինան` Հակառուսաստանի: Ռուսների եւ ուկրաինացիների հարաբերությունները ապագայում ցանկանում են դարձնել այնպիսին, ինչպիսին են սերբերի եւ խորվաթների հարաբերությունները»,-նշել է նա, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---