ՀՀ թվային օրակարգի մշակման աշխատանքներն են մեկնարկել 2 ապրիլի 2019 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ անցկացրել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։ Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, դրանով հայտարարվել է Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ նախագծել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը ներկայացրել են Հայաստանի թվային փոխակերպման ՀՀ կառավարության տեսլականը: Գեղամ Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանում իրականացվել են մեծածավալ աշխատանքեր է կառավարման ոլորտում ազգային ռազմավարության բացակայության պայմաններում և շեշտել է ազգային թվային օրակարգը մշակելուց առաջ նախկինում կատարված աշխատանքների գույքագրման կարևորությունը: Նախարարի խորհրդականը կարևորել է թվային օրակարգի մշակման մասնակցային գործընթացը՝ համոզմունք հայտնելով, որ շահագրգիռ կազմակերպությունները պահը բաց չեն թողնի և պատշաճ կերպով կկենտրոնացնեն իրենց ջանքերը, կմասնակցեն համակողմանի շահերի վրա կառուցված, երկրի ներառական տնտեսական աճին ու միջազգային թվային շուկաներին արագ ու անխոչընդոտ ինտեգրմանը միտված ազգային թվային օրակարգի մշակմանը: ՀԲ-ի կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԲ ծրագրի ավագ պատասխանատու Օլեգ Պետրովը, ով կարևորեց թվային փոխակերպման օրակարգի նկատմամբ երկրի և ՀՀ կառավարության սեփականության զգացողությունը՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու ՀՀ կառավարության կողմից մշակված Հայաստանի թվային օրակարգին: Ծրագրի առաջատար պատասխանատու Պրասաննա Լալ Դասը ներկայացրել է «Տվյալների հիման վրա զարգացում» ուղենշային զեկույցը, որտեղ ընդգծվում է տվյալների ռազմավարական և առանցքային նշանակությունը թվային մրցունակության համատեքստում, հետևաբար չափազանց կարևոր է ունենալ տվյալների կառավարման ռազմավարություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն |