Մեծ Բրիտանիան ավելի քան 100 մլրդ եվրո է կորցրել Brexit-ի պատճառով

Մեծ Բրիտանիան ավելի քան 100 մլրդ եվրո է կորցրել Brexit-ի պատճառով

PanARMENIAN.Net - Առաջիկա Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հանրաքվեից մինչ օրս մոտ 87 մլրդ ֆունտ սթերլինգ է կորցրել՝ մոտ 101,4 մլրդ եվրո: Նման եզրակացության են եկել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները: Համապատասխան զեկույցը հրապարակվել է ապրիլի 1-ին, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ վերլուծաբանների, ԵՄ-ից դուրս գալու մասին հանրաքվեից ի վեր բրիտանական տնտեսությունն ամեն շաբաթ գրեթե 700 մլն եվրո է կորցրել: Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիան զրկվել է իր ՀՆԱ-ի 2,5 տոկոսից:

Նրանք նշել են, որ վերջին օրերին աճել է հավանականությունը, որը Մեծ Բրիտանիան այդպես էլ դուրս չի գա ԵՄ-ից: Սակայն, կա նաև անվերահսկելի Brexit-ի վտանգ, որի հավանականությունը մոտ 15 տոկոս է:

Ապրիլի 1-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի մասին համաձայնագրի բոլոր հնարավոր տարբերակները, որոնք դրվել են քվեարկության:

Եթե բրիտանական խորհրդարանը մոտ ապագայում չկարողանա փոխզիջման գալ այդ հարցում, ապա ապրիլի 12-ին Մեծ Բրիտանիան ստիպված կլինի ԵՄ հետ ապահարզանի գնալ առավել կոշտ սցենարով: Եթե ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը հետաձգվի, բրիտանացիները կմասնակցեն 2019-ի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---