Աշոտյան. Կարևոր է ԼՂ կարգավորման ձևակերպումը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում

Աշոտյան. Կարևոր է ԼՂ կարգավորման ձևակերպումը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Բրյուսելում Մոգերինի-Մամեդյարով համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Ադրբեջան Համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքները պետք ուշադրության արժանանան նաև Հայաստանում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«1. Ինչպես մի քանի անգամ նշել եմ, նախապատրաստվում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը, որը, կողմերի հավաստմամբ, կնախաստորագրվի հենց այս Եվրահանձնաժողովի օրոք։ Շեշտեմ, որ մեզ համար կարևոր է, թե ի՞նչ ձևակերպում է տրված Արցախի հիմնախնդրի կարգավորմանը և արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի հետ կնքած համաձայնագրին։ ԱԳՆ-ից մինչ այսօր սպասում ենք արձագանքի։

2. Ինչպես և կանխատեսում էի, ԵՄ-ն մեղմում է իր վերաբերմունքը Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին: Գլոբալ շահերը դառնում են էլ ավելի կարևոր, ուստի մեր վարչապետին ասեք, որ հույսը շատ չդնի ժողովրդավարական կռվանի վրա։

3. ԵՄ-ն դրական է վերաբերվել Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը և կոչ է արել արագ իրականացնել այնտեղ ձեռքբերված համաձայնությունները՝ մարդասիրական և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու գծով։ Համաձայնեք, որ այստեղ մենք հստակ հարցեր ունենք վարչապետին, թե կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել Վիեննայում։

4. Ադրբեջանական գազի ԵՄ մատակարարման հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնեմ, որ այն նախատեսված է 2020 թվականից և Հայաստանի համար խնդիրներ կստեղծի հատկապես Հարավային Եվրոպայում և Բալկաններում»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ, ցավոք, առկա տեմպերով և «աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին»։

«Դրանից խուսափելու համար հարկավոր է անցնել իրական բարեփոխումների, ակտիվացնել դիվանագիտական, այդ թվում՝ խորհրդարանական, աշխատանքը»,-ասվում է Արմեն Աշոտյանի գրառման մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---