ԵԱՀԿ-ն Վրաստանին եւ Հարավային Օսեթիային կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող համանախագահը` Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը, Վրաստանին եւ Հարավային Օսեթիային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հակամարտության գոտում: «Ռազմական գործողությունների ինտենսիվությունը հակամարտության գոտում կարող է բերել լայնածավալ պատերազմի, ինչը ավերիչ հետեւանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: Ես կոչ եմ անում վրացիներին, օսերին եւ ռուսներին` դադարեցնել կրակը եւ կանգնեցնել ռազմական գործողությունները: Մենք պետք է ետ կանգնենք պատերազմի եզրից»,-ասել է Ստուբբը: Նա նաեւ ընդգծել է, որ կապի մեջ է Թբիլիսիի, Ցխինվալիի եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ընդգրկված են հակամարտության լուծման մեջ: «Միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի կանխի լայնածավալ պատերազմը: Ես մշտապես կապ եմ պահպանում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի` իմ գործընկերների հետ: Ես զսպվածության կոչ եմ արել նաեւ Ռուսաստանին: Մենք դատապարտում ենք ԵԱՀԿ առաքելության գնդակոծումը Ցխինվալիում: Առաքելության գործունեությունը եւ նրա մանդատը պետք է հարգեն հակամարտության բոլոր կողմերը: Ես պատրաստ եմ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը հենց որ իրադրությունը թույլ տա»,-ընդգծել է ԵԱՀԿ գործող ղեկավարը: Նա նաեւ ասաց, որ հակամարտության շրջան է մեկնել Հեյկկի Թալվիթիեն` տարածաշրջանում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը, իսկ հակամարտության կարգավորման խորհրդատվությունը կսկսվի այսօր Վիեննայում: ԵԱՀԿ գործող նախագահը միտք ունի մոտ ապագայում այցելել Վրաստան, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---