Վրացիները մտադիր են գինի ստեղծել Մարսում12 ապրիլի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Վրացի գիտնականներն ԱՄՆ տիեզերական NASA գործակալության հետ համատեղ մտադիր են առաջինը լինել, ում կհաջողվի գինի ստանալ Մարսում: Փորձագետները համապատասխան տիեզերական նախագիծ են մշակել, որը ստացել է IX Millennium անվանումը: Վրաստանցի գիտաշխատողներին ոգեշնչել է վերջերս Թբիլիսիի արվարձանում հայտնաբերված անոթը, որտեղ 8 հազար տարվա գինի է եղել: Փորձագետները մտածել են, որ գինի կարելի է ստանալ նաև Մարսի վրա, գրում է «Միր 24»-ը The Daily Mail-ի վրա հղումով: IX Millennium նախագծով նախատեսվում է գինու արտադրություն կազմակերպել: Նախագծին մասնակցում են Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանը, Space Farms ընկերությունը և NASA-ն: Գիտնական Նիկոլոզ Դոբորջգինիձեն պատմել է, որ ամերիկացի գիտնականների օգնությամբ գինեգործությունը կարելի է տիեզերք դուրս բերել: Նախագծի հեղինակներն արդեն տեղեկություններ են հավաքում էքստրեմալ պայմաններում խաղողի տարբեր տեսակների աճի մասին: Մասնավորապես, նախատեսվում է առանձնացնել ճառագայթների հանդեպ կայուն տեսակները: Space Farms-ը հատուկ ֆերմա լաբորատորիա է կառուցելու, որը հնարավոր կլինի տեղադրել Կարմիր մոլորակի վրա: Ինչպես ակնկալվում է, հաջորդ փուլում գիտնականները կդիտարկեն խաղողի աճը ցածր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում, ինչպես նաև ճառագայթման բարձր մակարդակի դեպքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |