Գիտնականներն առաջին անգամ կենդանի սիրտ են տպել 3D տպիչով16 ապրիլի 2019 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Թել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ աշխարհում 3D ձևաչափով կենդանի սիրտ են տպել մարդու հյուսվածքներից: «Պրոֆեսոր Թալ Դվիրը, որը ղեկավարում է Թել Ավիվի համալսարանի լաբորատորիան, ներկայացրել է 3D տպիչի կիրառման գործընթացը, երբ հիվանդից վերցված հյուսվածքներից տպվոմ է կենդանի բաբախող սիրտ: Դա գլոբալ բեկում է բժշկության մեջ»,-ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ էքսպերիմենտի շրջանակում մի քանի տասնյակ սիրտ է «տպվել», որոնք փոխպատվաստվելու են կենդանիներին, ստուգելու համար օրգանի կենսունակությունը: Ստացված սիրտը 2.5 սմ է՝ օրինակ, ճագարի սրտի չափն ունի: Տպիչը մեկ սիրտը տպել է մոտ 3.5 ժամվա ընթացքում: Ինչպես պնդում են գիտնականները, հետազոտությունը ճանապարհ է հարթում դեպի ապագայի բժշկություն, որտեղ հիվանդներն այլևս չեն սպասի փոխպատվաստման իրենց հերթին, չեն ընդունի դեղերը, օտար սրտի վանումը կանխելու համար: Առաջիկա 10 տարում հնարավոր կլինի մարդու հյուսվածքներից ու բջիջներից ցանկացած օրգան ստանալ փոխպատվաստման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |