Ինչու Աստվածամոր տաճարի հրդեհը չէին մարում օդից․ Մասնագետի պատասխանը16 ապրիլի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի ժամանակ առավել ակտիվ քննարկվող հարցերից էր այն՝ ինչու այն չէին մարում օդից։ Առաջիններից մեկն այդ հարցը տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Արտակարգ իրավիճակների կանադացի մասնագետ Էրիկ Քենեդին թվիթերյան իր էջում արձագանքել է Թրամփին՝ բացատրելով գաղափարի անիրականալիությունը։ Նախևառաջ նա նշել է, որ հայտնի չէ՝ արդյոք Ֆրանսիայի համապատասխան օդանավերը գտնվում էին Փարիզին մոտ, լիցքավորված բաքերով, թե ոչ։ Անգամ եթե նրանք կարողանային մոտենալ քաղաքի կենտրոնին ու ջուր լցնել կառույցի վրա՝ պարզ չէ, որտեղ նրանք կարող էին լիցքավորվել։ Խնդրի լուծման թվացյալ հեշտությունը Սենայի առկայության հաշվին, իրականում, անհնարին է, քանի որ օդանավերը մինչև 2,5 ծովային մղոն տարածություն են պահանջում անվտանգ լիցքավորվելու համար։ Փարիզյան կամուրջների առկայության դեպքում դա դժվար իրագործելի է։ Երրորդ՝ երկնքից թափվող ջուրը վտանգավոր է մարդկանց համար, այսինքն, օդանավերի մոտենալուն պես գետնին հրշեջ բրիգադները ստիպված էին լինելու դադարեցնել աշխատանքն ու հեռանալ, հետո կրկին մոտենալ՝ այսպիսով, ժամանակ կորցնելով։ Եվ, ամենակարևորը՝ այդ ամենը չէր օգնի։ «Հրկիզվող կտուրի վրա ջուրն օդից լցնելը միայն կարագացներ դրա փլուզումը։ Արդեն փլուզումից հետո շատ ավելի հեշտ, էժան ու անվտանգ է հանգցնել կրակը «ցամաքային» ուժերով, ինչպես և արվում էր», - գրել է նա։ Բացի այդ, օդանավերը կամ ուղղաթիռները կարող էին ջուրը լցնել ոչ թե այնտեղ, ուր կրակն է, այլ ընդամենը կրակը ծածկող մակերևույթներին՝ նույն կտուրին, այդպիսով ռեսուրսն իզուր ծախսելով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |