Միրզոյանը պահանջել է ավելի կոռեկտ լինել. Ի՞նչ է նշանակում՝ «դու ո՞վ ես»

Միրզոյանը պահանջել է ավելի կոռեկտ լինել. Ի՞նչ է նշանակում՝ «դու ո՞վ ես»

PanARMENIAN.Net - Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ազգային ժողովի նիստում բավականին լարված մթնոլորտին և ընդդիմության ու իշխանական պատգամավորների միջև լեզվակռվին, պահանջել է ավելի կոռեկտ լինել միմյանց նկատմամբ:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները մեծամասնության կողմից մերժվել են և չեն մտել լիագումար նիստի օրակարգ։ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» օրենսդրական նախաձեռնությունները մի քանիսն էին, վերաբերում էին զինծառայությանը և դրանք հանձնաժողովներում քննարկման ժամանակ բացասական եզրակացություն էին ստացել։

«Ճիշտն ասած, ես չեմ հասկանում էս կռիվն ինչի մասին էր: Բացեք օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնել է ընդդիմությունը և որոնք դրական եզրակացություն են ստացել, շուտով քննարկելու ենք: Ի՞նչ պետք է ամեն անգամ շահարկել»,- ասել է Արարատ Միրզոյանը:

«Տիկին Զոհրաբյան, առաջարկում եմ այսուհետ այդպիսի բաներ չասել՝ թե Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի շնորհիվ եք հայտնվել այստեղ: Այստեղ մարդիկ են նստած, որոնք լուրջ հետագիծ ունեն և պրոֆեսիոնալ, և քաղաքական առումով...Կոռեկտությունը պահել է պետք: Այո, անհեթեթություն չի կարելի ասել խմբակցության նախագծին, բայց նաև չի կարելի անընդհատ շահարկել հակառակ կողմից և վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Ի՞նչ է նշանակում՝ դու ո՞վ ես, պարոն Մարուքյան: Խմբակցության ղեկավարը հանձնաժողովի նախագահին ասում է՝ դու ո՞վ ես: Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն»,- ասել է Միրզոյանը:

Ավելի վաղ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «...Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու ևս մի երկուսը, որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը։ Հաստատ՝ ոչ այս դահլիճում։ Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող ուժերի հանդեպ»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---