6-ամսյա դասընթաց՝ PicsArt-ում. Լավագույնները աշխատանքի կանցնեն16 ապրիլի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - PicsArt-ը մեկնարկում է Հայաստանում նախադեպը չունեցող APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա հատուկ ծրագիր: Ծրագրի նպատակն է ուսուցման հնարավորություն տալ իրենց մասնագիտացումը փոխել ցանկացողներին: Սա հնարավորություն կտա նաև աշխատել PicsArt` աշխարհում խոշորագույն ֆոտո և վիդեո խմբագրման հավելվածի ընկերությունում: «Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է պրոդուկտի ղեկավարում մասնագիտացման համար։ Ծրագիրը չափազանց հագեցած է և բազմակողմանի։ Այն տևելու է վեց ամիս։ Այդ ընթացքում ծրագրի մասնակիցներն աշխատելու են հավելվածի վրա, սովորելով անմիջապես այն մարդկանցից, որոնք կանգնած են PicsArt-ի ստեղծման ակունքներում, եւ ում շնորհիվ հավելվածն ամբողջ աշխարհում ամսական 130 մլն ակտիվ օգտատեր ունի: Ծրագիրն ամբողջ դրույք աշխատանքի պես է: Մասնակիցները ընդգրկվելու են տարբեր թիմերում, մասնակցելու են դասախոսությունների, կապեր են հաստատելու և նոր հմտություններ են ձեռք բերելու։ Իսկ ծրագրի ավարտից հետո լավագույնները կընդունվեն նաեւ մեզ մոտ աշխատանքի», - ասել է PicsArt պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը: Ըստ Միքայել Վարդանյանի՝ APM ծրագիրը տարածված և հաջողված փորձ է միջազգային խոշոր ընկերություններում: Ծրագրի մեկնարկային երկու շաբաթում կներկայացվի PicsArt-ի հավելվածը, ընկերության կորպորատիվ մշակույթը եւ արժեքները։ Մասնակիցները կծանոթանան ընկերության բոլոր թիմերի աշխատանքին եւ կուսումնասիրեն պրոդուկտները: Տիրապետելով ընկերության գործունեությանը եւ դառնալով PicsArt ընտանիքի անդամ, նրանք կընդգրկվեն չորս տարբեր թիմերում՝ զարգացնելով պրոդուկտների մշակման նորարարական մոտեցումներ եւ այլ հմտություններ: Մասնակիցները կունենան նաեւ անհատական մենթորներ, որոնք մշտապես կաջակցեն նրանց խորհրդատվությանբ եւ փորձի փոխանցմամբ: Ցանկացողները կարող են ծանոթանալ APM ծրագրի մանրամասներին հղմամբ: Դիմումների ընդունման վերջնաժակետը մայիսի 5-ն է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |