Նազարբաևը նամակ է հղել ՀՀ 3 նախկին նախագահներին17 ապրիլի 2019 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նակամներ է հղել ՀՀ բոլոր 3 նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուռազաևը: Նազարբաևը շնորհակալություն է հայտնել նրանց իր նախագահության ժամանակահատվածում համատեղ գործակցության համար՝ գոհունակություն հայտնելով միջպետական համագործակցության ոլորտում գրանցված արդյունքների վերաբերյալ: «Նման նամակներ Ելբասին ուղարկել է աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, որոնց հետ նրան բախտ է վիճակվել համագործակցել Ղազախստանի անկախության տարիներին»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել էր, որ Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանին, ինչը քննարկումների և շահարկումների առարկա էր դարձել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |