Ջանջուղազյանի պաշտոնանկության առաջարկն ԱԺ-ում մերժվել է18 ապրիլի 2019 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ազգային Ժողովում մերժվել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։ Վարման կարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է. «Կարծում եմ, որ պարոն Ջանջուղազյանը պետք է այսօր այստեղ նստած լիներ, քանի որ հարցն իրեն էր վերաբերվում և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին։ Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ չի կարելի այդպես վարվել։ Մենք պնդում ենք Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը», հայտնում է Panorama.am-ը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ իրենք դեմ են քվեարկելու։ Այսպիսով՝ որոշումը չի ընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցն առաջացել էր նախարարի կողմից ԼՀԿ հարցապնդման պատասխանի պատճառով, որտեղ բոլոր հարցերին նույնատիպ պատասխաններ էին տրվել: ԼՂՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ապրիլի 17-ի նիստում հայտարարել էր, որ այդ պատասխանը վիրավորական է համարում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |