Սահակաշվիլին Կիևի տոմս է գնել22 ապրիլի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլի լույս 22-ի գիշերը հայտարարել է, որ դիմել է Ուկրաինայի Անվտանգության ծառայություններին, ՆԳՆ-ին և Պետական սահմանապահ ծառայություն՝ խնդրելով չեղարկել Ուկրաինա մուտք գործելու «ապօրինի արգելքը»: «Ես տոմս ունեմ: Շատ եմ ուզում Կիևում լինել: Ես շատ եմ ուզում մեծ բարեփոխման մասը լինել՝ որպես Ուկրաինայի շարքային քաղաքացի և Ուկրաինայի շարքային երկրպագու»,-հայտարարել է նա «Նաշ. Մաքսի-ՏՎ» հեռուստաալիքի եթերում, գրում է Deutsche Welle-ն: Զելենսկու հաղթանակն ընտրություններում Սահակաշվիլին անվանել է «էլեկտորալ հեղափոխություն» և պատմական բեկում: «Մարդիկ քվեարկում էին ոչ թե Պորոշենկոյի դեմ, նրանք քվեարկել են բոլոր հին քաղաքական գործիչների դեմ: Նրանք քվեարկել են կոռուպցիոն համակարգի, ստի ու ստորացման դեմ»,-ասել է նա: 2018-ի փետրվարին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունն արգելեց Միխայիլ Սահակաշվիլուն մուտք գործել Ուկրաինա առաջիկա 3 տարում, մինչր 2021-ի փետրվարի 13-ը: 2017-ի հուլիսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանագրով զրկեց Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից, երբ վերջինս ԱՄՆ-ում էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |