Մահացածի օրգանները կարող են օգտագործվել փոխպատվաստման համար՝ եթե դոնորը նախօրոք չարգելի

Մահացածի օրգանները կարող են օգտագործվել փոխպատվաստման համար՝ եթե դոնորը նախօրոք չարգելի

PanARMENIAN.Net - Մահացած մարդկանց օրգանների տրանսպլանտացիայի հարցում ՀՀ-ում գործում է հրաժարվելու սկզբունքը, այսինքն՝ մարդը, ով չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն այլ մարդկանց կյանքերը փրկելու համար, կարող է հրաժարվել դրանից։

Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Հայկական ժամանակը։

Նրա խոսքերով, այս պահին մեխանիզմը չի գործում, չնայած օրենսդրական բազան կա։ Սակայն օրգանները տրանսպլանտացիայի համար տրամադրելուց հրաժարվելու մեխանիզմը ներդրվելու է։

«Բայց ես հատուկ ուզում եմ շեշտել, որ հրաժարվելը կարող է ուրիշի կյանք արժենալ»,- ասել է նախարարը։

ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։

«Սա այնքան կարևոր բժշկագիտական իրադարձություն է, որ ցանկացա անպայման այդ մասին տեղեկացնել բոլորին», - ասել է նախարարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---