Idram-ը նոր տեսք ու հնարավորություններ է ստացել26 ապրիլի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Idram վճարահաշվարկային համակարգը նոր տեսք ու հնարավորություններ ունի, ինչպես նաև նորացված ու կատարելագործված բջջային հավելված ու կայք։ Այդ փոփոխությունները, ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի, ավելի են համապատասխանում ամիսներ առաջ հայտարարված զարգացման բոլորովին նոր փուլին։ «Երկար տարիներ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու ընթացքում Idram-ը մշտապես եղել է էլեկտրոնային փողի ոլորտի առաջատարն ու լոկոմոտիվը։ Մենք փորձել ենք մի քայլ առաջ նայել ու մեր օգտատերերին առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան առաջադեմ ծառայություններ, որոնք ժամանակի հրամայականն են եղել։ Այսօր արդեն Idram-ը հասել է մի կետի, որից այնկողմ այլևս անհրաժեշտ են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին փոփոխություններ՝ մեր օգտատերերին առաջարկելու նոր գաղափարախոսություն և որակապես բոլորովին այլ մակարդակի միջավայր ու ծառայություններ, ուստի այս ամենը խիստ տրամաբանական շարունակությունն է անցած տարի հայտարարված փոփոխությունների՝ կապված նոր թվային հարթակի ստեղծման հետ»,- ասել է Արսեն Քդենյանը։
Idram-ը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր IDBank-ի հետ համատեղ նոր թվային հարթակի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա օգտատերերին բջջային հավելվածի և վեբ ինտերֆեյսի միջոցով՝ միասնական հարթակում ստանալ և վճարահաշվարկային, և բանկային ծառայություններ, որոնք համապատասխանաբար առաջարկելու են Idram-ը, IDBank-ն ու հարթակի այլ գործընկերները ։ Բացի այդ բջջային հավելվածով հնարավոր է գործընկեր խանութներում և ռեստորաններում կատարել անհպում վճարումներ QR-կոդով, NFC-ի միջոցով՝ ստանալով ակնթարթային Cashback Idram-ի դրամապանակին։ Հարթակն ունի այլ առավելություններ ևս։ Idram-ը ներկայացրել է նաև նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը, որում ընդգրկված ծառայությունների ցանկն ու գործիքակազմն առաջիկայում շարունակաբար համալրվելու են Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |