Վարչապետ. Պետք է հաշվի առնենք, որ ՊՆ նախկին ղեկավարը ՌԴ քաղաքացի է

Վարչապետ. Պետք է հաշվի առնենք, որ ՊՆ նախկին ղեկավարը ՌԴ քաղաքացի է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի Ռուսաստանի քաղաքացի լինելուն, ասել է, որ պետք է հաշվի նստել դրա հետ:

«Նա նաև ՌԴ քաղաքացի է, մենք այդ իրավիճակի հետ պետք է հաշվի նստենք»,-ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Վարչապետը հավելել է, որ այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը ՀՀ քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց ՀՀ օրենսդրության բերումով չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել:

«Ես չեմ ուզում այդտեղ այլ ենթատեքստեր տեսնել: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մենք գիտենք՝ բացահայտ կերպով հանցագործ մարդ կա ՀՀ-ում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, ակնկալվում է, որ մենք պետք է հանձնենք, բայց մենք այդ մարդուն չենք կարողանում հանձնել միայն այն բանի բերումով, որ ինքն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր»,-ասել է նա:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է «Մարտի 1-ի» դեպքերի վերաբերյալ քրգործում որպես մեղադրյալ, նրա հանդեպ հետախուզում էր հայտարարված։ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---