Ղազախստանի նախագահի պաշտոնին 9 թեկնածու է հավակնում

Ղազախստանի նախագահի պաշտոնին 9 թեկնածու է հավակնում

PanARMENIAN.Net - Ղազախստանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից դիմումների ընդունումը: Ինչպես հայտնել է Ղազախստանի ԿԸՀ-ն, 9 թեկնածու է դիմում ներկայացրել, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որն առաջադրվել է «Նուր Օթան» իշխող կուսակցությունից:

Նրանից բացի, նախագահի պաշտոնին հավակնում են՝ գրող Սադիբեկ Տուգելը, արհմիութենական գործիչ Ամանգելդի Տասպիխովը, պատգամավորներ Դանիա Եսպաևան և Ժամբիլ Ահմետբելովը, հասարակական գործիչ Ժումատայ Ալիևը, գործարար Տալգատ Երգալիևը, գյուղատնտեսության փոխնախարար Տոլեուտայ Ռահիմբեկովը և քաղաքական ու հասարակական գործիչ, լրագրող Ամիրժան Կոսանովը, գրում է Deutsche Welle-ն:

Մինչև մայիսի 11-ին ավարտվող գրանցման համար թեկնածուները պետք է 118 140 ստորագրություն հավաքեն, ինչպես նաև տեղեկանք ներկայացնեն առողջության և եկամուտների մասին:

Նուրսուլթան Նազարբաևը, որը գլխավորել է Ղազախստանը գրեթե 30 տարի, հրաժարական տվեց նախագահի պաշտոնից մարտի 20-ին: Պետության ղեկավար դարձավ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ Սենտաի նախագահն էր: Նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---