Ցուկերբերգը ցուցադրել է Facebook-ի նոր դիզայնը 1 մայիսի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը F8 մշակողների խորհրդաժողովում ցուցադրել է սոցցանցի նոր դիզայնը: Միջոցառման հեռարձակումը հասանելի էր նրա ֆեյսբուքյան էջում: Նոր դիզայնը ստացել է FB5 անվանումը: Ցուկերբերգը նշել է, որ որոշակի դերակատարություն առաջիկա փոփոխություններում կունենա օգտատերերի գաղտնիությունը: Փոփոխություններ կլինեն կայքում և սոցցանցի հավելվածներում, մասնավորապես, չի լինի էջի վերևի «կապույտ» գլխագիրը, դիզայնը ավելի բաց երանգներով կլինի: «Պատմությունների» բաժինը, որոնք ջնջվում են հրապարակումից 24 ժամ անց, առավել ցայտուն կդառնա, իսկ էջի կենտրոնում կտեղադրվեն ընկերակցությունները: Ընկերությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի նաև Marketplace գնումների ներկառուցված բլոկին՝ տեղադրելով այն էջի վերևի մենյուում, գրում է «Վեդոմոստին»:
Ցուկերբերգը նշել է, որ նոր դիզայնը թույլ կտա օգտատերերին ավելի հեշտ շփվել, կիսվել նորություններով և այլ տեղեկատվություն փոխանակել խմբերում: Facebook-ը նաև աշխատում է իր մեսենջերների՝ WhatsApp-ի և Messenger-ի ինտեգրման և կոդավորման վրա: Որոշ փոփոխություններ կլինեն նաև Instagram-ում, որը ևս Facebook-ին է պատկանում: Facebook-ի թարմացված հավելվածներն iOS-ի և Android-ի համար կներկայացվեն առաջիկայում, իսկ կայքի նոր դիզայնը կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |