NBA-ի թուրք բասկետբոլիստ. Թուրքիան սարսափելի երկիր է, իսկ Էրդողանը՝ բռնապետ 3 մայիսի 2019 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի է (NBA) «Փորթլենդ» թիմի թուրք բասկետբոլիստ Էնե Քանթերը խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և այդ երկրի կառավարությունը: Մայիսի 1-ին «Փորթլենդը» «Դենվերի» հետ արտագնա խաղում հաղթել է 97:90 (28:23, 22:12, 28:29, 19:26) հաշվով: Խաղից հետո Քանթերը, որը 15 միավոր էր հավաքել, վրդովվել է, որ NBA -ի թուրքալեզու աքաունթը Twitter-ում, ի տարբերություն ամերիկացի գործընկերների, հեռացրել է նրա ցուցանիշները վիճակագրությունից, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ինչ սարսափելի երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է թուրք բռնապետ Էրդողանը: Միակ թուրք խաղացողն էի այսօրվա խաղում, իսկ Twitter-ում NBA -ի պաշտոնական թուրքալեզու աքաունթը գրաքննության է ենթարկում ինձ: Նրանք չեն ցուցադրում «Փորթլենդի« խաղերը Թուրքիայում: Կառավարությունը վերահսկում է մարդկանց՝ դա խնդիր է: Ինչպե՞ս է NBA-ը նման բան թույլ տալիս»,-գրել է մարզիկը սոցցանցում: Քանթերին Թուրքիայում մեղադրում են այդ երկրում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատություններով: Photo: AFP 2019 / Wesley Hitt Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |