ԵԱՀԿ ԽՎ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` Աժ նախագահը գոհունակություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պես բարդ խնդրով ԵԱՀԿ-ում շարունակելու է զբաղվել մի մարդ, որ քաջածանոթ է հարցին: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գնահատմամբ` այցելության պահը տարածաշրջանի համար շատ բարդ է` լինելով Գորիում պարոն Լենմարկերը վերստին համոզվել է, որ պատերազմը երբեք չի կարող լինել հակամարտության կարգավորման միջոց:



Ըստ Լենմարկերի, ճիշտ պահն է, որ տարածաշրջանի երեք երկրները միասին աշխատեն: Անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ծրագրերում (երկաթուղային հաղորդակցության, նավթի եւ գազի խողովակաշարերի) Հայաստանի շրջանցմանը եւ այդ քայլերը սխալ համարելով` պարոն Լենմարկերը հույս հայտնեց, որ այդ ամենը կշտկվի: Նա բարձր գնահատեց Հայաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում:



Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ պարոն Լենմարկերը եւս մեկ անգամ ընդգծեց, որ վրաց-օսական պատերազմը վկայեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող կարգավորվել, պետք է լինի խաղաղ լուծում` կողմերի փոխհամաձայնությամբ: Նա հիշատակեց եվրոպական երկրների փորձը, երբ միմյանց հետ դաժան պատերազմներ մղած երկրները կարողացել են համագործակցության ուղիներ գտնել: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի համոզմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներում հաճախ կոպիտ սխալ է արվում` շրջանցելով հակամարտության երրորդ եւ ամենակարեւոր կողմը` Լեռնային Ղարաբաղին ու իր ժողովրդին, որն ամենաշահագրգիռ կողմն է, որովհետեւ խոսքն իր ազատությանն է վերաբերում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---