Քոչարյանի գործով դատական նիստը կվերսկսվի

Քոչարյանի գործով դատական նիստը կվերսկսվի

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով դատական նիստը: Դատարանում հրապարակվելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։

Միջնորդությամբ խումբը պահանջում էր դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնել։

Դատարանի մոտ են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, կան նաև բազմիաթիվ ոստիկաններ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 11-ի որոշումով:

 Ուշագրավ
---