ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵՄ երկրների դեսպաններին է ներկայացրել Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցելության արդյունքները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների եւ Երեւանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացնելով Հայաստանի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցելության արդյունքները, վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը առանց նախապայմանների Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---